Միջին կենսաթոշակը Հայաստանում 2012թ. կկազմի մոտ 28 հազար դրամ, իսկ նպաստը՝ 30 հազար դրամ

Միջին կենսաթոշակը Հայաստանում 2012թ. կկազմի մոտ 28 հազար դրամ, իսկ նպաստը՝ 30 հազար դրամ

PanARMENIAN.Net - 2012թ. Հայաստանի պետական բյուջեով նախատեսվում է թոշակների և սոցնպաստների բարձրացում 10 տոկոսով, որի արդյունքում միջին կենսաթոշակը հանրապետությունում 26 000 կդառանա 28 000, իսկ միջին սոցնպաստը կկազմի շուրջ 30 000 դրամ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 15-ին կառավարության նիստի ավարտին ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Նախարարը հավելել է, որ 2012թ. այս նպատակների համար նախատեսվում է բյուջեից հատկացնել լրացուցիչ 35 մլրդ դրամ՝ 2011թ. բյուջեի հատկացումների համեմատ:

Անդրադառնալով Հայաստանի մշակած համալիր սոցիալական ծրագրին՝ Արթուր Գրիգորյանը պարզաբանել է, որ այն նախատեսում է պարբերական պետական աջակցություն անապահով ընտանիքներին:

6  15.12.11 - ՀՀ Կառավարության հերթական նիստը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---