Հրաչյա Բերբերյանը գյուղացիներին խորհուրդ է տալիս 2012թ ցանել պոմիդոր, կարտոֆիլ, սեխ և ձմերուկ

Հրաչյա Բերբերյանը գյուղացիներին խորհուրդ է տալիս 2012թ ցանել պոմիդոր, կարտոֆիլ, սեխ և ձմերուկ

PanARMENIAN.Net - Անցած տարվա համեմատ այս տարի Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում իրավիճակն ավելի լավ է, սակայն երկրում դրա զարգացման հանդեպ չկա համակարգային մոտեցում, քանի որ իշխանությունները հույսը դնում են միայն բնության վրա: «Այս տարի բնությունն ավելի բարենպաստ է, քան նախորդ տարի»,- դեկտեմբերի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը :

Տարին ամփոփելով՝ նա ասել, որ համաձայն չէ Հայաստանում անասուններրի գլխաքանակի պաշտոնական վիճակագրական տվյալների հետ: «Այս տարի երկրում արտադրվել է 6000 տոննայով պակաս կաթ, քան նախորդ տարի»,-ասել է նա: Նրա կարծիքով, հրապարակված տվյալները կեղծ են, առավել ևս, որ այս տարի արձանագրվել են բազմաթիվ հիվանդություններ, իսկ այդ միտումը դեռևս շարունակվում է:

Անդրադառնալով փորձագետների հայտարարություններին այն մասին, որ ամանորյա տոներին ձվի շուկայում խնդիրներ չեն լինի, նա ենթադրեց, որ երկիր է ներկրվել դրանց զգալի քանակություն: Ընդ որում, մասնագետը հավելել է, որ 2011թ տնտեսվարող սուբյեկտները 2010թ համեմատ 50 մլն հատով պակաս են արտադրել:

Հրաչյա Բերբերյանը գյուղացիներին խորհուրդ տվեց 2012թ ցանել պոմիդոր, կարտոֆիլ, սեխ և ձմերուկ, և չմոռանալ ցանքատարածքներում ցանվող կուլտուրաների փոփոխման մասին:

Խոսելով 2012թ գյուղացիների ապահովվածության մասին, նա ասել է, որ իրավիճակը բարենպաստ է հատիկավոր մշակաբույսերի տեսանկյունից, Վրաստան արտահանելու համար կլինի նաև կարտոֆիլի ավելցուկ: Այնուամենայնիվ, Բերբերյանի խոսքով, երկրում գյուղատնտեսական կուլտուրաների արտադրությունը չի կարգավորվում պետության կողմից և չկան պետական երաշխիքներ, որ գյուղացին վստահ լինի, որ իր արտադրանքը կիրացվի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---