«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների աշխատավարձը 2011 թ. միջին չափով աճել է 13,3%-ով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների աշխատավարձը 2011 թ. միջին չափով աճել է  13,3%-ով

PanARMENIAN.Net - Երկաթուղայինների արժանի աշխատավարձի ապահովումը հանդիսանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից մեկը, քանի որ նրանց ծանր աշխատանքը պահանջում է նաև համապատասխան նյութական խրախուսանք: Այդ նպատակով Ընկերությունում պարբերաբար բարձրացվում են աշխատավարձի չափերը, սահմանվում են բազմաբնույթ հավելավճարներ և գործակիցներ, վճարվում է նյութական փոխհատուցում, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

«Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու պահին աշխատողների ամսեկան աշխատավարձը կազմում էր 74 500 դրամ: 2010 թվականի արդյունքներով միջին ամսական աշխատավարձի չափը կազմեց 129 382 դրամ:

2011 թվականի հոկտեմբերի արդյունքներով միջին ամսեկան աշխատավարձի չափը կազմեց արդեն 146 593 դրամ, ինչը 13,3%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածի շեմը:

Այսպիսով, սկսած 2008 թվականից աշխատավարձի միջին աճը կազմեց 96,8%:

Այս տարվա սկզբից ՀԿԵ ՓԲԸ անձնակազմի աշխատավարձի չափերը բարձրացվեցին մի քանի անգամ: Օրինակ, 2011 թվականի փետրվարի 1-ին լոկոմոտիվային դեպոյի վերանորոգողների համար սահմանվեցին բարդության գործակիցները՝ պաշտոնական դրույքաչափի 1,6 չափով: 2011 թվականի մարտին փոխադրման գործընթացում լոկոմոտիվային բրիգադների դերի և աշխատանքի որակի բարձրացման նպատակով ՀԿԵ ՓԲԸ ղեկավարությունն որոշում էր ընդունել 30%-ով բարձրացնել լոկոմոտիվային բրիգադների ժամային դրույքաչափերը: Միևնույն ժամանակ, առանց օգնականների աշխատող մեքենավարների ժամային դրույքաչափերը բարձրացվեցին 50%-ով:

Հուլիսի 1-ից 10%-ով աճեցին հիմնական մասնագիտությունների բանվորների ժամային դրույքաչափերը: Նման որոշում ընդունվեց Հայաստանի Հանրապետությունում գնաճի և սպառողական գների 9,9%-նոց աճի պատճառով: Իսկ օգոստոսին 10%-ով էին բարձրացվել կայարանապետերի, կայարանի հերթապահների, մանեվրային դիսպետչերների աշխատավարձերը: Այս տարվա դեկտեմբերին 40% չափով հավելավճարներ սահմանվեցին միավորված կայարանների պետերի համար՝ սպասարկման տարածքների լայնացման պատճառով: Նաև 20%-ով աճեցին հենակետային կայարանների պետերի, 10%-ով՝ հենակետային կայարանների հերթապահների, 20%-ով՝ ավագ հանձնող-ընդունողների և հանձնող-ընդունողների, ավագ ապրանքային գանձապահների և գանձապահների, տեխնիկական գրասենյակների պետերի և օրերատորների աշխատավարձերը:

Միջին օղակի դերի բարձրացման նպատակով դեկտեմբերի 1-ից բարձրացվեցին ՀԿԵ մի շարք աշխատողների դրույքաչափերը: Օրինակ, մեքենավար-ինստրուկտորների դրույքաչափերը կազմեցին 150 000 դրամ, լոկոմոտիվային և վագոնային դեպոների ավագ վարպետների դրույքաչափերը՝ 140 հազար դրամ, լոկոմոտիվային և վագոնային դեպոների վարպետների դրույքաչափերը՝ 130 հազար դրամ, ահազանգման, կենտրոնացման և արգելափակման, կապի ավագ էլեկրամեխանիկների աշխատավարձն ավելացավ մինչեվ 130 000 դրամ, կոնտակտային տարածքային ցանցերի պետերի աշխատավարձերը՝ մինչեվ 120 000 դրամ: Լոկոմոտիվային և վագոնային դեպոների ընդունողների աշխատավարձը բարձրացվեց մինչեվ 120 000 դրամ, ահազանգման, կենտրոնացման և արգելափակման, կապի ավագ էլեկրամեխանիկների, գծային, մեքենաների և սարքավորումների, ԳՄԿ վարպետների աշխատավարձը բարձրացվեց մինչև 110 000 դրամ, իսկ ավտոմատացման, տելեմեխանիկայի և կապի էլեկտրամեխանիկների աշխատավարձը՝ մինչեվ 100 000 դրամ:

Աշխատավարձերի ավելացման քաղաքականությունը ՀԿԵ-ում շարունակվելու է նաև 2012 թվականին: Օրինակ, 2012 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ը ամեն ամիս 30 000 դրամի չափով հավելավճար կստանան Ընկերության երիտասարդ մասնագետները, ովքեր աշխատանքի ընդունվեցին 2010-2011 թթ.: Նման քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ և ուղղված է երիտասարդ մասնագետների խթանմանն ու կորպորատիվ վարքագծի ձևավորմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---