Ֆրանսիան մերժել է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ բանաձևի ռուսական նախագիծը

Ֆրանսիան մերժել է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ բանաձևի ռուսական նախագիծը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան մերժել է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ բանաձևի ռուսական նախագիծը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Միևնույն ժամանակ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն գնահատել է Մոսկվայի քայլը որպես արյունահեղությունը դադարեցնելու երկար սպասված քայլ, հայտնում է ՌԲԿ-ն:

Տարբեր երկրների դիվանագետներն արդեն նշել են, որ բանաձևն անսպասելի էր նրանց համար: Առաջարկված միջոցները, թեև զգալիորեն խստացված են Մոսկվայի նախորդ առաջարկների համեմատ, սակայն, չեն հասնում այն նվազագույնին, որը հուսով է ստանալ Արևմուտքը:

«Ֆրանսիայի համար դա ազդանշան է, որ Ռուսաստանում այնուամենայնիվ որոշել են խոստովանել, որ իրավիճակը Սիրիայում ողբալի է»,-մամուլի հետ հանդիպմանը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնարդ Վալերոն: Նա նշել է, որ բանաձևի նախագծի տեքստը լիովին չի արտացոլում ստեղծված իրավիճակը: Սակայն, հավաստիացրել է լրագրողներին, որ պատրաստ է համագործակցել լուծում գտնելու համար:

Նախօրեին Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ ներկայացրեց Սիրիայի վերաբերյալ բանաձևի նոր նախագիծը, որտեղ Մոսկվան կոչ է անում «բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը», իսկ Սիրիայի կառավարությանը՝ «դադարել խախտել քաղաքացիների ժողովների, խոսքի ու մամուլի ազատության իրավունքները»: Բանաձևի տեքստում խոսք չկա պատժամիջոցների մասին:

Հոկտեմբերին արևմտյան երկրները մտադիր էին բանաձև ընդունել Սիրիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, սակայն Ռուսաստանն ու Չինաստանը վետո դրեցին և արգելափակեցին փաստաթղթի հաստատումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---