Վաղը հայտնի կդառնան «Արձակ – 2011» մրցույթի հաղթողները![]() 19 դեկտեմբերի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և հայ գրատպության 500-ամյակի միջոցառումներին ընդառաջ` դեկտեմբերի 20-ին, Երգի պետական թատրոնում տեղի է ունենալու «Անտարես» հրատարակչության «Արձակ – 2011» պատմվածքի մրցույթի առաջին մրցանակաբաշխությունը: «Արձակ – 2011» պատմվածքի մրցույթի նպատակն է հնարավորինս համակարգային պատկերացում ստեղծել արդի հայ պատմվածքի նկարագրի մասին: Մրցույթին մասնակցել է 121 պատմվածք, որոնցից 19-ը ժյուրիի քվեարկության արդյունքում անցել են եզրափակիչ փուլ: Դրանցից էլ ընտրվել են առաջին երեք տեղերը, որոնց հեղինակները պարգևատրվելու են համապատասխանաբար` 300 000, 100 000 և 50 000 դրամով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց մրցույթի համակարգող Սոնա Խաչատրյանը, մցույթի մեկ մասնակիցն էլ որոշվել է online քվեարկության միջոցով: Մրցանակաբաշխության ավարտից հետո Երգի պետական թատրոնը մասնակիցներին նվիրելու է «Եկել եմ» երաժշտական ներկայացումը(գեղարվեստական ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ` Արթուր Գրիգորյան): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |