Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանի դեսպանին հաջող համագործակցության համար

Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանի դեսպանին հաջող համագործակցության համար

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախարարությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով Հրանուշ Հակոբյանին արդյունավետ համագործակցության համար, դեսպան Իոաննիս Կորինթիոսը նշել է սփյուռքի նախարարության գործունեության կարևորությունը Սփյուռքի հայ համայնքների, մասնավորապես` Հունաստանի հայ համայնքի համար: Դեսպանն ընդգծել է նաև Հունաստանի հայ համայնքի ընդգրկվածությունը և կարևոր դերակատարությունը երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Հրանուշ Հակոբյանը, բարձր գնահատելով հայ-հունական բարեկամական հարաբերությունները, շնորհակալություն է հայտնել Իոաննիս Կորինթիոսին համագործակցության, մասնավորապես` ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Սփյուռքի հետ աշխատելու Հունաստանի փորձի ուսումնասիրության գործում աջակցության, ինչպես նաև «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովի ընթացքում ակտիվ գործակցության համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---