Ֆասյե. ՄԽ համանախագահները կարող են մոտեցնել կողմերի դիրքերը, բայց չեն կարող նրանց փոխարեն լուծել խնդիրը

Ֆասյե. ՄԽ համանախագահները կարող են մոտեցնել կողմերի դիրքերը, բայց չեն կարող նրանց փոխարեն լուծել խնդիրը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են մոտեցնել կողմերի դիրքերը, սակայն չեն կարող նրանց փոխարեն լուծել հիմնախնդիրը: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասյեն իր գործունեության ավարտի կապակցությամբ Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում: Նրա խոսքով` այժմ անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ստեղծել կողմերի միջև, և ոչ միայն հակամարտության կողմերի ղեկավարության, այլև հասարակայնությունների միջև:

«Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով»,- ընդգծել է Ֆասյեն: Որպես օրինակ նա բերել է ֆրանս-գերմանական հակամարտությունը, որի ընթացքում Ֆրանսիային հաջողվեց վերադարձնել իր հողերը` դրա դիմաց բավական մեծ գին վճարելով: «Այն գինը, որը մենք վճարեցինք մեր հողերը վերադարձնելու համար, շատ բարձր էր: Եվ պատերազմը խելամիտ լուծում չէր»,- նկատել է ֆրանսիական համանախագահը:

Նա հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության հնարավոր ռազմական լուծումը մղձավանջ և նոր արյունահեղություն կլինի, և նոր փախստականների առաջացման կհանգեցնի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---