Սամվել Մարտիրոսյան. ՊՆ-ն լավ գիտի, որ հնարավոր չէ թաքցնել բանակում կատարվող դեպքերը22 դեկտեմբերի 2011 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում համացանցում շատ է քննարկվում և տարածվում հայկական բանակի թեման։ Համացանցի արձագանքներից կարելի է այն կարծիքը կազմել, որ վերջին 2 տարում վիճակը հայկական բանակում վատթարացել է։ Սակայն, իրականում հակառակն է, այժմ կարգապահությունը բանակում ավելի է խստացվել, քանի որ յուրաքանչյուր դեպք մեծ արձագանք է ստանում։ Այսօր կայացած ասուլիսում այս կարծիքը հայտնեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Եթե նայեք բանակում մահացության դեպքերի վիճակագրությունը, իհարկե դրանք այդքան էլ թափանցիկ տեղեկություններ չեն, սակայն, կտեսնեք, որ նվազել է միջադեպերի քանակը։ Պարզապես, եթե նախկինում ոչ ոք չէր խոսում նման դեպքերի մասին, ապա հիմա բոլորն են խոսում։ ՊՆ էլ լավ գիտի, որ հիմա արդեն հնարավոր չէ թաքցնել նման դեպքերը»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։ Ըստ նրա, համացանցում նման լուրերը և տեսանյութերը շատ արագ են տարածվում՝ ընդամենը 15-20 րոպեում։ «Իսկ ՊՆ-ին մնում է արագ արձագանքել»,-ասաց նա։ «Ուզած-չուզած ամեն ինչ թափանցիկ է դառնում։ Հիմա զինծառայողների մեծամասնությունն ունի տեսախցիկով բջջային հեռախոսներ։ Մեկ զանգով, ձայնագրությամբ ամեն ինչ միանգամից տարածվում է»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը։ Ըստ Կարեն Վրթանեսյանի, մի կողմից լավ է, քանի որ թափանցիկ են դառնում բանակում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն դա նաև ունի բացասական կողմ. « Բացասականն այն է, որ այսօր հեշտությամբ կարելի է իմանալ, թե որ զինվորը որ զորամասում, որտեղ է ծառայում։ Դիրքերից լուսանկարներ կարող են տարածվել համացանցում»։ Կարեն Վրթանեսյանը հավելեց նաև, որ ադրբեջանական բանակում էլ պակաս չեն նման դեպքերը։ Սա նոր ցանցային իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստել։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |