Ռիշար Մալյե.Մենք կոչ ենք անում Թուրքիային ներողություն խնդրել իրականացրած ոճրագործությունների համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռիշար Մալյեն կոչ է արել թուրքական իշխանություններին ներողություն խնդրել իրականացրած ոճրագործությունների համար, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության համար: Այդ մասին պատգամավորը հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ընթացքում:

«Բազմաթիվ երկրներ ներողություն են խնդրում այլ երկրներից իրականացրածի` օկուպացիայի, հանցագործությունների և այլնի, համար»,-ընդգծել է նա` հավելելով, որ «մենք, ի վերջո, հայ ազգի նկատմամբ կցուցաբերենք արդարամտություն»:

Մինչդեռ ԱԺ պատգամավոր Պասկալ Կրոզոնը հայտարարել է, որ օրինագիծը համարվում է Ֆրանսիայի` ռասիզմի ցանկացած դրսևորման դեմ պայքարին ուղղված աշխատանք. «Մենք պայքարում ենք պատմության աղավաղման դեմ»:

Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը կքվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ: Համաձայն օրինագծի Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---