Ա.Մանասյան. Ընտրությունները ՀՀ-ում և համանախագահ երկրներում չեն ազդի ղարաբաղյան բանակցությունների վրա

Ա.Մանասյան. Ընտրությունները ՀՀ-ում և համանախագահ երկրներում չեն ազդի ղարաբաղյան բանակցությունների վրա

PanARMENIAN.Net - 2012թ. Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներում կայանալիք նախագահական ընտրությունները չեն ազդի Ղարաբաղի շուրջ բանակցությունների վրա: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա, ԱՄՆ, Ռուսաստանի ու Եվրոպայի արտաքին քաղաքականությունը կախված չէ ընտրություններից:

Ինչ վերաբերում է հայաստանյան ընտրություններին, ապա ըստ Մանասյանի, դրանք չպետք է ազդեն գործընթացի վրա, այն դեպքում, իհարկե, եթե քաղաքական ուժերը ձեռնպահ մնան դա իրենց շահերի համար օգտագործելուց: Նա ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական ուժերը պետք է միասնականություն ցուցաբերեն այդ հարցում:

3  22.12.11 - Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---