Amazon-ը հրապարակել է 2011-ի «Լավագույն թվային բովանդակություն» ցուցակը

Amazon-ը հրապարակել է 2011-ի «Լավագույն թվային բովանդակություն» ցուցակը

PanARMENIAN.Net - 2011-ին միլիոնավոր մարդիկ Amazon օնլայն խանութից թվային տեխնիկա են գնել՝ Kindle էլեկտրոնային գրքերի ընթերցանության սարքեր, Kindle Fire պլանշետներ, MP3 նվագարկիչներ, սմարթֆոններ, համակարգիչներ և այլն։ Ամփոփելով տարին, Amazon-ը ստեղծել է «Լավագույն թվային բովանդակություն» ցուցակը՝ ըստ ոլորտների՝ սկսած 10 լավագույն էլեկտրոնային գրքերից մինչև 10 լավագույն Android խաղեր։ Այս մասին տեղեկացնում է Amazon-ն իր տարածած հաղորդագրության մեջ։

Այս ցուցակներում տեղ գտած բովանդակությունը Amazon-ը համարում է «պարտադիր ունենալու» ցուցակ։

Լավագույն Kindle գրքերի տասնյակում առաջին տեղում է Apple-ի համահիմնադրի՝ Սթիվ Ջոբսի կենսագրական գիրքը գրված Ուոլթեր Իսակսոնի կողմից։

Լավագույն ամսագրերի տասնյակում են ճանաչված «Կոսմոպոլիտանը», «National Geographic»-ը, «WIRED»-ը և մի քանի այլ ամսագրեր։

Ֆիլմերի ցուցակում տեղ են գտել՝ «Մեքենաներ 2-ը», «Սոցիալական ցանցը», «Հարի Փոթերը և մահվան ընծաները. Մաս 2»-ը, «X-Men։ First Class»-ը և 2011-ի այլ հայտնի ֆիլմեր։

Android Խաղերի տասնյակը գլխավորում է ճանաչված «Angry Birds»-ը, որին հաջորդում է «Words with Friends»-ը, «Bejeweled 2»-ը և մի քանի այլ ծրագրեր։

Android ծրագրերի տասնյակում են LinkedIn ցանցի ծրագիրը, . Quickoffice Pro-ն, EasyTether-ը, Pandora-ն և մի քանի այլ ծրագրեր։

Տեսախաղերի տասնյակում են Battlefield 3 խաղը, Call of Duty: Modern Warfare 3 խաղը, Disney Universe-ը, Dead Island-ը և այլ տեսախաղեր։

Amazon-ը թվային բովանդակությունը համարում է Սուրբ Ծննդյան լավագույն նվերը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---