ՀՀ գյուղնախարարությունը հայտարարել է, որ վերականգնել է գյուղացիների վստահությունը

ՀՀ գյուղնախարարությունը հայտարարել է, որ վերականգնել է գյուղացիների վստահությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի համար գյուղատնտեսական ոլորտը հանդիսանում է ավանդական, քանի որ այստեղ բնակչության զբաղվածության ցուցանիշը 45 տոկոս է, որի պատճառով էլ իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում նրան, դեկտեմբերին 23 Երևանում կայաված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Կարող եմ ասել, որ այս տարին գյուղացիների վստահության վերականգնման տարի էր: Ես այն գնահատում եմ որպես կարգավորող, քանի որ ստեղծվել էին անհրաժեշտ նախադրյալներ հաջորդ տարվա աճը ապահովելու համար»,-ընդգծել է նա: Ինչպես հաղորդել է նախարարը, գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալը 2011թ հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 772,9 մլրդ դրամ, ինչը անցած տարվա ցուցանիշից 14 տոկոսով ավել է: «Այս միտում շարունակվելու է նաև դեկտեմբերին, և ես համոզված եմ, որ տարին մենք կամփոփենք երկնիշ ցուցանիշով»,-հավաստիացրել է նա:

Սերգո Կարապետյանը նաև հայտնել է, որ ցորենի և գարու բերքի ծավալը կազմել է 392.5 հազր տոննա, 2010թ 302 հազար տոննայի դիմաց` աճելով 30 տոկոսով: Ընդ որում, ցորենի արտադրությունը գերազանցել է նախորդ տարվա 20.9 տոկոսի ցուցանիշը, իսկ գարունը` 43.9 տոկոսը:

Ոլորտի նվաճումների թվում նախարարն առանձնացրել է հատիկավոր կուլտուրաներով ապահովվածության մակարդակը, որն այսօրվա դրությամբ կազմում է 37-40 տոկոս: Ծրագրվում է, որ մինչև 2020թ այն կհասցվի 60 տոկոսի: Բացի այդ, խաղողի մթերման գործընթացը կազմակերպող ընկերությունների հետ ընդունելի պայմանավորվածություն է ձեռքբերվել: «Այս տարի գնվել է 20 մլրդ դրամի խաղող»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է կենդանաբուծությանը, ապա ըստ նրա, կա ցածր արտադրողականության խնդիր, չնայած նրան, որ այս տարի գրանցվել է խոշոր եղջերավոր անասունների 3700, ոչխարների` 38 000, խոզերի` 5000 գլխաքանակի ավելացում :

Սերգո Կարապետյանը հավելել է, որ երկրում շարունակվում է համագործակցության գործընթացը, բանակցություններ են տարվում ռուսական ընկերությունների հետ` անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման համար, ինչը թույլ կտա մեծացնել ցանքատարածքները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---