Էրդողանը կարծում է, որ Սարկոզին դեմ է թուրքերին և մահմեդականներին

Էրդողանը կարծում է, որ Սարկոզին դեմ է թուրքերին և մահմեդականներին

PanARMENIAN.Net - Սարկոզին դեմ է թուրքերին և մահմեդականներին, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը: «Եթե Սարկոզին տեղյակ չէ ալժիրյան ցեղասպանության մասին, թող հարցնի իր հորը, ով ծառայել է Ալժիրի ֆրանսիական լեգեոնում»,-ասել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետի խոսքով, ֆրանսիայի նախագահը փորձում է առաջ մղել իր նախընտրական արշավը` հակամարտություն բորբոքելով քրիստոնյաների և մահմեդականների միջև:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Առայժմ հայտնի չէ` քանի պատգամավոր է «կողմ»և քանի պատգամավոր է «դեմ» քվեարկել:Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Փարիզի հանդեպ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---