Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ժայռի պայթեցման աշխատանքներն ավարտվել են

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ժայռի պայթեցման աշխատանքներն ավարտվել են

PanARMENIAN.Net - Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում պայթեցման աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փրկարարներն ուսումնասիրում են տեղանքը:

Ներկա պահին իրականացվում են քարաթափման աշխատանքներ: Աշխատանքները համակարգում է ԱԻ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր` Ս. Ազարյանը:

Պայթեցման հետևանքով տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվել է շրջանցիկ Մ-6-Դսեղ-Մարց-Մ-6 ճանապարհով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---