Իսրայելում կարող է Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտնվել

Իսրայելում կարող է Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտնվել

PanARMENIAN.Net - Կնեսետի հանձնաժողովն այսօր` դեկտեմբերի 26-ին, կդիտարկի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա ներմուծման հարցը:

Այս առաջարկը Կնեսետում ներկայացվել է դեռևս ութ ամիս առաջ, սակայն դրա քննարկումը հետաձգվում էր ընդհուպ մինչև այսօր: Կնեսետի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը` պատգամավոր Ալեքս Միլլերի (ՄՏԻ) գլխավորությամբ, կքննարկի այդ հարցը հանրային լսումների ժամանակ:

Ավելի վաղ Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, ի պատասխան դրան Թուրքիան Փարիզից հետ է կանչել իր դեսպանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---