Դմիտրի Մեդվեդև. Ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն կա

Դմիտրի Մեդվեդև. Ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն կա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտնել է այն մասին, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն կա: «Դա, միգուցե, միակ հակամարտությունն է հետխորհրդային տարածքում, որը ներկա պահին կարելի է կարգավորել: Ամեն ինչ կախված է կողմերի բարի կամքից, միմյանց փաստարկները լսելու նրանց հնարավորությունից և ցանկությունից, և եթե ճիշտը խոսենք, պարզ լուծումներ չեն լինում»,- հայտնել է Դմիտրի Մեդվեդևը:

Մեդվեդևի խոսքով` Մոսկվան հետագայում ևս նպաստելու է հիմնախնդրի խաղաղ լուծմանը: ՌԴ նախագահը նշել է, որ արդեն բարձրացրել է այդ հարցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում: Բացի այդ, Մեդվեդևի միջնորդությամբ վերջին մի քանի տարում եռակողմ ձևաչափով ութ հանդիպում է կայացել, որոնց շրջանակներում հանդիպել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հաջողվել է նաև բոլորովին ուղղակի կերպով կողմերին առաջադրել այն հարցերը, որոնց շուրջ նրանց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ոլորտում համընկնում են, առաջադրել ազնվորեն, բացեիբաց և ներկայացնել բոլոր փաստարկները»,- ասել է Մեդվեդևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---