Մարգարյանն ու Կովալենկոն քննարկել են գործընկերային հարաբերություններին առնչվող հարցեր![]() 27 դեկտեմբերի 2011 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի և ՌԴ քաղաքների միջև գործընկերային հարաբերություններին առնչվող հարցեր։ Քաղաքապետարանից հայտնում են, որ շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, դեսպանը վստահություն է հայտնել` Երևանի ու ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի և այլ քաղաքների միջև ձևավորված բարեկամական և տնտեսական կապերը հետագայում ևս կշարունակեն համաչափ զարգանալ: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է ինչպես հայ-ռուսական դաշնակցային, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի և ՌԴ քաղաքների ու շրջանների հետ համագործակցությունը, ինչը ներկայում ոչ միայն բարձր մակարդակի վրա և բավականին ակտիվ է, այլև զարգացման լայն հեռանկարներ ունի։ Քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի և ՌԴ քաղաքների միջև նախանշված բոլոր ծրագրերը կշարունակվեն և քաղաքապետարանը պատրաստակամ է ու բաց՝ փոխշահավետ նոր առաջարկներ ու ծրագրեր քննարկելու։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |