2012-ի սկզբին Երևանում կանցկացվի Հանրակրթական ԴիջիԹեք 2012 միջոցառումը

2012-ի սկզբին Երևանում կանցկացվի Հանրակրթական ԴիջիԹեք 2012 միջոցառումը

PanARMENIAN.Net - 2012 թվականի հունվարի 10-ից փետրվարի 10-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կանցկացվի «Թվային միջոցները կրթության արդյունավետ գործիքներ» միջազգային 4-րդ ստուգատեսը՝ Հանրակրթական ԴիջիԹեք 2012 միջոցառումը, տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից։

Այն նպատակ ունի հանրակրթության մեջ ներկայացնել թվային միջոցների արդյունավետ կիրառման փորձը, ձեռքբերումները, նախագծերը, թվային նոր գործիքների և հաղորդակցական տեխնոլոգիաները։

Ստուգատեսը կանցկացվի ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի շրջանակներում։

Ստուգատեսին կմասնակցեն ՀՀ և արտերկրի հանրակրթական դպրոցների սովորողներ, դասավանդողներ, անհատներ և աշխատանքային խմբեր և ՏՏ ոլորտի ձեռնարկություններ։

Ստուգատեսի պաշտոնական գործընկերներն են՝ «Մայքրոսոֆթ»-ի Հայաստանյան ներկայացուցչությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Յունիքոմփ» և «Ֆիրմա Ալֆա» ընկերությունները և ՀՀ ԿԳՆ ԿՏԱԿ-ը։

Ստուգատեսին կարելի է ներկայացվել անհատական կամ խմբային տեսադասեր, ուսումնական նյութեր Notebook ծրագրով, ինտերնետային TV-հաղորդաշար, անհատական բլոգ, գրական, երաժշտական, այլ տեսահոլովակներ, էլեկտրոնային գրքեր, ռոբոտատեխնիկայի, ծրագրավորման, տիեզերագիտության, մեդիատեխնոլոգիաների ուսուցման ծրագրեր և այլն։

Հունվարի 10-ից ստուգատեսի մասնակիցներն իրենց նյութերը կհրապարակեն սոցիալական ցանցերում, կայքերում, բլոգերում։ Ստուգատեսի մրցանակային հանձնաժողովը պարբերաբար կհրապարակի ընտրած նյութերը mskh.am-ում:

Հոդվածները կհրապարակվեն «Դպիր» էլեկտրոնային ամսագրի հատուկ համարում և կթարգմանվեն անգլերեն: Փետրվարի 10-ին կկայանա ստուգատեսի պաշտոնական փակումը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---