ԲԱՔՎՈՒՄ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկի` Հայաստանի հետ համատեղ ռազմական խմբավորումներ ստեղծելու Ռուսաստանի, որպես այդ հակամարտության կառգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, մտադրությունների առնչությամբ: Ինչպես հաղարդում է Ադրբեջանի «Day.az» գործակալությունը, հանուն հակամարտության կարգավորման, տարածաշրջանում կայունության, խաղաղության եւ փոխադարձ վստահության հաստատման ապահովման, Բաքուն կոչ է արել Ռուսաստանին առավել կառուցողական դիրքորոշում զբաղեցնել եւ չմեծացնել Հայաստանի ռազմական ներուժը: Աղբյուրի համաձայն, պաշտոնական Բաքվի բողոքը կապված է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի Երեւանում արված հայտարարությունների հետ` հայ-ռուսական ռազմական համագործակցության ընդլայնման, մասնավորապես, Գյումրիյում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի վերազինման եւ հեռանկարում ռուս-հայկական ռազմական միավորումների ստեղծման վերաբերյալ: Հարավային Կովկասում ուժերի բալանսի փոփոխմանը եւ տարածաշրջանում բարդ իրավիճակի հետագա սրմանը միտված նման հայտարարությունները, չեն կարող չհարուցել ադրբեջանական կողմի անհանգստությունը, գտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---