ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵԼ Է ՍՓՅՈՒՌԻՆ ԴԻՏԵԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՈՐՊԵՍ ԴՈՆՈՐ

PanARMENIAN.Net - Հայաստանը դադարել է սփյուռքին դիտել որպես դոնոր, ինչպես անցյալում էր: Այդ մասին այսօր Բուխարեստում Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա տեղեկացրել է, որ հանրապետության պետբյուջեում ներառված է համահայկական ծրագրերի ֆինանսավորում ենթադրող հատուկ հոդված` ավելացնելով , որ Հայաստանը պատրաստ է իր վրա վերցնել հստակ առաջադրված խնդիրների լուծումը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Հայ Եկեղեցուն պատկանող «Հովսեփ - Վիկտորյա Դուրյաններ» մշակույթի տանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ռումինիայի հայրենակիցները տեղեկացրել են Ռ. Քոչարյանին իրենց խնդիրների եւ ցանկությունների մասին: Մասնավորապես, նրանք նշել են Հայաստանի մասին տեղեկատվության եւ կիրակնօրյա դպրոցների համար հայերեն լեզվով ձեռնարկների պակասը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---