Վաղը մեկնարկում է տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը՝ CES 2012-ը

Վաղը մեկնարկում է տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը՝ CES 2012-ը

PanARMENIAN.Net - Վաղը՝ հունվարի 10-ին Լաս Վեգասում մեկնարկում է տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա խոշորագույն իրադարձությունը՝ CES 2012 (Սպառողների էլեկտրոնիկայի ցուցադրությունը) ցուցահանդեսը։

Տեխնոլոգիաների մասին գրող մամուլը լի է նյութերով CES 2012-ում սպասվող նորույթների մասին։ CES 2012-ին մասնակցում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Microsoft-ը, Sony-ն, Toshiba-ն, Nokian և այլք։ CES 2012-ի օրերին մամլո ասուլիսներով հանդես են գալու Nokia-ն, Ford-ը, Panasonic-ը և նման այլ ճանաչված ընկերություններ։

CES 2012-ին սպասվում է Smart HDTV-ների ներկայացում Samsung-ից, Sony-ից։ Թերևս ամենասպասվածն է լինելու Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող պլանշետի ցուցադրությունը, որը կներկայացնի Microsoft-ը։ Նոր պլանշետների ցուցադրությունը լինելու է CES-ի այս տարվա միտումը։

CES 2012-ը աչքի կընկնի նաև նոր սմարթոնների և ուլտրաբուքերի ցուցադրությամբ։ Մասնավորապես սպասվում են նոր սմարթֆոններ HTC-ի, Motorola-ի և Samsung-ի կողմից։ Դե իսկ ուլտրաբուքերի ներկայացում սպասվում է Lenovo-ից, Acer-ից։

Նշենք, որ CES 2012-ին չի մասնակցում Apple ընկերությունը։ Դե իսկ Microsoft-ն էլ ավելի վաղ հայտնել էր, որ այս տարին կնշանավորվի որպես վերջին CES, որին մասնակցում է ընկերությունը։

CES 2012 միջազգային ցուցահանդեսը կանցկացվի հունվարի 10-ից 13-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ցուցահանդեսի նախանական ցուցադրությունները մեկնարկել են հունվարի 5-ին։ Ցուցահանդեսին կներկայանան ընկերություններ ավելի քան 140 երկրներից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---