Իրանում արժույթային ճգնաժամի դեմ պայքարի նպատակով SMS-ում արգելվել է օգտագործել «դոլար» և «արժույթ» բառերը

PanARMENIAN.Net - Իրանական իշխանությունները սկսել են արժույթի ճգնաժամի դեմ արտասովոր միջոցներով պայքարել: Ճգնաժամը երկրում ծավալվում է միջազգային պատժամիջոցների համատեքստում: Իվչպես գրում է ՌԲԿ-ն, բացի ավանդական միջոցներից, նրանք քաղաքացիներին արգելել են հիշատակել «դոլար» և «փոխարժեք» բառերը, որը, ինչպես ենթադրում են Իրանի իշխանությունները, կօգնի դադարեցնեռլ դեկտեմբերի վերջին սկսված ազգային դրամի`ռիալի, արժեզրկումը:

Արգելքն առայժմ տարածվում է միայն SMS վրա: Հաղորդագրությունները, որոնք պարունակում են «դոլար» և «արժույթ» բառերը, հասցեատերերին չեն հասնում, սակայն նույն հաղորդագրությունները առանց այդ բառերի արագ փոխանցվում են մի հեռախոսից մյուսին: Արտասահման մեկնող քաղաքացիները այժմ կարող են արտոնյալ տոկոսադրույքով գնել ոչ ավելի քան 1000 դոլար, չնայած որ նախկինում իրավունք ունեին երկու անգամ ավելի գնելու:

Իշխանությունները այդ միջոցները ձեռնարկել են 1 դոլարի դիմաց տեղական արժույթի 13.5-18 հազար ռիալով անկումից հետո: Դա ստիպել է կենտրոնական բանկին միջամտել և ամերիկյան արժույթի դիմաց սահմանել 14 հազար ռիալ ֆիքսված փոխարժեք: Իրանում արժույթի հետ կապված խնդիրները սկսվել են 2012թ: Այսպես, նախորդ շաբաթ իրանական ռիալը դոլարի նկատմամբ 20 տոկոսով նվազել է` չնայած 200 մլն դոլոր միջամտությանը, որը հունվարի 4 իրականացրել է տեղի ԿԲ:

Իրանի իշխանությունները պնդում են, որ արժույթի անկման տեսանելի պատճառներ չկան, իսկ այն տատանումները, որոնք տեղի են ունենում, հանդիսանում են շուկայի մասնակիցների վրա հոգեբանական ճնշում: Արժույթի անկման պատճառների թվում անկախ փորձագետները նշում են երկրի շուրջ իրավիճակի սրումը և խստացված միջազգային պատժամիջոցները: Սակայն Թեհրանը կարծում է, որ այս գործոնները գրեթե չեն ազդում երկրի տնտեսության վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---