Բաշար Ասադ. Սիրիայի «կրակը» կարող է տարածվել նաև Թուրքիայի վրա11 հունվարի 2012 - 10:01 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որը դժգոհ է Թուրքիայի դիրքորոշումից երկրում անկարգությունների վերաբերյալ, հայտարարել է, որ Սիրիայի «կրակը» կարող է տարածվել նաև Թուրքիայի վրա: Թուրքական «Հյուրիեթ» թերթը մեջբերում է Ասադի հետևյալ խոսքերը. «Եթե այրվում է տան սենյակներից մեկը, կրակն անխուսափելիորեն կտարածվի նաև հարևան սենյակների վրա: Կրակի տարածումը կասեցնելու համար, որպեսզի մեր եղբայրներն ու քույրերը այլևս չտառապեն, մենք պետք է միավորենք մեր ջանքերն ու միասին մարենք կրակը»: Միաժամանակ, Դամասկոսում ու մյուս քաղաքներում զանգվածային ցույցեր են անցել ի պաշտպանություն Ասադի՝ դատապարտելով «օտարերկրյա միջամտությունը Սիրիայի գործերին»: Ինքը Ասադը խոստացել է հանրաքվե անցկացնել նոր սահմանադրության վերաբերյալ: «Ես այն մարդը չեմ, որը փորձում է խուսափել պատասխանատվությունից: Սիրիայի պատմության մեջ աննախադեպ մի պատերազմ է գնում: Հաղթանակը մոտ է: Մենք կկործանենք ահաբեկիչներին երկաթե բռնուցքով»,-ասել է Ասադը: Սիրիայի նախագահը նաև ժխտում է բանակի ու ոստիկանության կողմից ցուցարարների գնդակահարության փաստերը: «Անվտանգության ուժերին արգելված է կրակել քաղաքացիների վրա: Դա թույլատրվում է անել միայն ինքնապաշտպանության համար»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով |