ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%

ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%

PanARMENIAN.Net - 2012 թ. հունվարի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%:

2011 թ. դեկտեմբերին արձանագրվեց 2.5% գնաճ: Արդյունքում 2011 թ. տարեկան գնաճը կազմեց 4.7%, որը գտնվում է 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: Խորհուրդն արձանագրեց, որ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումները կարճատև ժամանակահատվածում թույլ են. համաշխարհային տնտեսության ակտիվության նվազման հեռանկարում դեկտեմբերին արձանագրվել է հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գների անկում: Այդուհանդերձ, ԿԲ ուշադրության կենտրոնում են գտնվում համաշխարհային տնտեսության զարգացումները և ապագայում դրանցից բխող գնաճային ռիսկերը:

ՀՀ տնտեսության զարգացումներից բխող գնաճային ճնշումները նվազագույնն են. ինչպես հարկաբյուջետային քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի ազդեցությունները գնաճային միջավայրի վրա գնահատվում են չեզոք:

Խորհուրդն ամփոփեց, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է Դրամավարկային քաղաքականության ծրագրերում կանխատեսված միտումներին համապատասխան, և 12-ամսյա հորիզոնի համար նախանշված 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքը կլինի հասանելի:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հունվարի 20-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---