Արթուր Սաքունցը խնդրում է ՊՆ նախարարի աջակցությունն ու միջամտությունը

Արթուր Սաքունցը  խնդրում է   ՊՆ նախարարի աջակցությունն ու միջամտությունը

PanARMENIAN.Net - 2011 թ-ի դեկտեմբերի 6-ին իր որդու՝ Ասկերանի զորամասի զինծառայող Դավիթ Այվազյանի իրավունքների պաշտպանության հարցով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի Գայանե Հրայրի Ղուլինյանը դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, որի կապակցությամբ դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությանը կազմակերպության կողմից ուղարկվել է Ե/2011- 23.12/339 գրությունը, որի պատասխանը մինչ այսօր չի ստացվել:

Կազմակերպությունը փորձել է կապվել ՀՀ պաշտպանության նախարարության հետ գործող 1-88 շուրջօրյա թեժ գծի միջոցով, սակայն հեռախոսազանգին պատասխան չի տրվել: Ելնելով խնդրի հրատապությունից՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակայնացնում է խնդիրը՝ հույս ունենալով, որ այս ճանապարհով տեղեկատվությունը կհասնի ՀՀ պաշտպանության նախարարին:

Խնդիրը կայանում է նրանում, որ Դավիթի մոտ առկա է բարձր ճնշում և հավելյալ քաշ: 2012 թ-ի հունվարի 9-ին Դավիթ Այվազյանը մորը հայտնել է, որ վատառողջ է, որի մասին տեղյակ է պահել նաև իրենց զորամասին բուժքրոջը: Վերջինս, ըստ Դ. Այվազյանի, փաստաթղթերում նշել է, որ անհրաժեշտ է Դ. Այվազյանին տեղափոխել հոսպիտալ: Հաջորդ օրը ծնողը տեղեկացել է, որ Դ. Այվազյանը դեռևս գտնվում է զորամասում, և նրան չեն տեղափոխել հոսպիտալ: Հունվարի 12-ին Դ. Այվազյանը մորը տեղեկացրել է, որ զորամասում տագնապ է հայտարարվել, և հետևաբար իրենց տեղափոխում են Աղդամի զորամաս: Զինավարժությունների ժամանակ Դ. Այվազյանը նորից վատ է զգացել, զարկերակային ճնշումը գրանցվել է 170/130 մմ սնդ. ս.: Ըստ Դ. Այվազյանի ծնողի՝ Դավիթը Աղդամի զորամասում խնդրել է իրեն տեղափոխել հոսպիտալ, որը իրականացվել է բավականին մեծ դժվարությամբ:

Ներկայումս Դ. Այվազյանը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում և գանգատվում է գլխացավերից, տեսողության մթագնումից, սրտի շրջանում ծակոցներից:

Կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը խնդրում է ՊՆ նախարարի աջակցությունն ու միջամտությունը Դ. Այվազյանի առողջական վիճակի անհապաղ հետազոտման և նրա՝ զինվորական ծառայությանը պիտանելիության վերաբերյալ որոշման հարցում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---