Երևանում «ռեգուլյար» բենզինը վաճառվել է որպես «սուպեր» տեսակի բենզին

Երևանում «ռեգուլյար» բենզինը վաճառվել է որպես «սուպեր» տեսակի բենզին

PanARMENIAN.Net - 2011թ. վերջին 3 ամիսներին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը, հետազոտություններ կատարելով բենզինի շուկայում, կասեցրել է 15 տնտեսվարող սուբյեկտներից 4-ի աշխատանքը: Այդ մասին հունվարի 16-ին մամլո ասուլիսում հայտարարել է տեսչության պետ Լևոն Խալիկյանը: «Երևանում «ռեգուլյար» բենզինը վաճառվել է որպես «սուպեր» տեսակի բենզին,-ասել է նա:

Ավելին, ըստ նրա, «նույն հորից» երեք տեսակի բենզին են վաճառել՝ «ռեգուլյար», «սուպեր» և «պրեմիում»: Ինչպես հայտնել է մասնագետը, խախտումները հայտնաբերվել են շարժական լաբորատորիաների միջոցով: Լևոն Խալիկյանը հավելել է, որ խախտումները բենզինի շուկայում կրում են որակական, ոչ թե քանակական բնույթ, երբ տնտեսվարող սուբյեկտը «խաբում է» լիտրերի մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---