2012-ին Samsung-ի ներդրումները կավելացնի ռեկորդային՝ 41,4 միլիարդ դոլարով

2012-ին Samsung-ի ներդրումները կավելացնի ռեկորդային՝ 41,4 միլիարդ դոլարով

PanARMENIAN.Net - Samsung Group-ը, որը ներառում է Samsung Electronics-ը, հայտնել է, որ 2012-ին ռեկորդային 41,4 միլիարդ դոլարով ավելացնում է իր ներդրումները բիզնեսում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Այս ներդրումները ուղղված են լինելու նոր գործարանների կառուցմանը, ինչպես նաև գիտական հետազոտություններին։ Ներդրումների 80%-ը հատկացվելու է Samsung Electronics-ին, մասնավորապես համակարգչային չիպերի և OLED էկրանների արտադրության համար։

Samsung-ն ունի բավարար պահեստային կապիտալ նոր տեխնոլոգիաներում ներդնելու համար։ Ոչ մի այլ ՏՏ ընկերություն չի կարող իր ներդրումների մասշտաբներով գերազանցել Samsung-ին։ Այսպես են կարծում վերլուծաբանները։

Բացի վերը նշված ներդրումներից, Samsung Group-ը պատրաստվում է ավելացնել մարդկային ռեսուրսների քանակը՝ 25 000 աշխատակցից մինչև 376 000-ի։

Պետք է նշել, որ գործընթացին զուգահեռ հիմնական մրցակիցները վերանայում են իրենց ներդրումային նախագծերը։ Օրինակ LG ընկերությունը մտադիր է 3 միլիարդ դոլար ավելի քիչ ծախսել, քան սկզբում պլանավորված էր։

Միայն 2011-ին Samsung-ը ծախսել է 37,3 միլիարդ դոլար, երբ Sony, Toshiba, Hitachi և Sharp ընկերությունների միասին վերցրած եկամուտները 2011-ին կազմում էին 16,6 միլիարդ դոլար։

Samsung Group-ը Հարավային Կորեայի ամենախոշոր ընկերություններից է և արտադրական խմբերի աշխարհի առաջատարներից, որը աշխատում է թե՛ էլեկտրոնիկայի, թե՛ քիմիայի, թե՛ վաճառքի, թե՛ ավիա և այլն ոլորտներում։ Վաճառքի մոտ 70% եկամուտը գալիս է Samsung Electronics-ից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---