Yandex-ը հրապարակել է Ամանորի նախաշեմին ամենաշատ որոնված թեմաները

Yandex-ը հրապարակել է Ամանորի նախաշեմին ամենաշատ որոնված թեմաները PanARMENIAN.Net -

Yandex ընկերությունը հրապարակել է 2011-ի դեկտեմբերի 31-ին իր որոնողական համակարգում ամենից շատ որոնված թեմաները։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ օգտագործողները 3,7 միլիոն անգամ փնտրել են Ամանորյա մաղթանքներ, ամանորյա բանաստեղծություններ, մաղթանքներ անգլերեն լեզվով և նման այլ բաներ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Դե իսկ Ամանորյա խոհարարական հարցումները դարձել են 2-րդ ամենաշատ որոնված թեման դեկտեմբերի 31-ին Yandex-ում։ Օգտագործողները մոտ 1 միլիոն հարցում են կատարել՝ փնտրելով խոհարարական բաղադրատոմսեր, որոնցից ամենից շատ որոնել են «Օլիվյե» աղցանի բաղադրատոմսը՝ ավելի քան 260 000 հարցում։

Ավելի քան 500 000 հարցում վերաբերել է օնլայն հեռուստատեսությանը։ Ամանորի նախաշեմին Yandex-ի օգտագործողները որոնել են անգամ ալկոհոլի ճիշտ օգտագործման մասին տեղեկություններ, ինչպես օրինակ՝ ինչպես խմել տեկիլա։

Yandex-ը համարավում է ամենախոշոր որոնողական համակարգը Ռուսաստանում՝ զբաղեցնելով շուկայի 60%-ը։ 2011-ի սեպտեմբերին Yandex-ը հայտնվել է աշխարհի խոշոր որոնողական համակարգերի ցուցակում 5-րդ տեղում՝ ամսական ունենալով ավելի քան 3 միլիարդ հարցում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---