ՆԱՍԱ-ն չի մեկնաբանել «Ֆոբոս-Գրունտի» վթարի հնարավոր կապը ամերիկյան ռադարի ազդեցության հետ

ՆԱՍԱ-ն չի մեկնաբանել «Ֆոբոս-Գրունտի» վթարի հնարավոր կապը ամերիկյան ռադարի ազդեցության հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Աէրոնավտիկայի և տիեզերական տարածության հետազոտման ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, չի մեկնաբանել «Ֆոբոս-Գրունտի» վթարի հնարավոր կապը ամերիկյան ռադարի ազդեցության հետ: «Մենք չենք մեկնաբանի այդ տեղեկատվությունը: Դուք պետք է դիմեք պետդեպարտամենտ»,-հայտարարել է «ՌԻԱ Նովոստիին» ՆԱՍԱ ներկայացուցիչ Մայքլ Բրաուկուսը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռևս չի պատասխանել ՌԻԱ Նովոստիի համապատասխան հարցմանը:

«Կոմերսանտ» թերթը, հղում անելով աղբյուրին հրթիռատիեզերեկան ոլորտում, հունվարի 17-ին հայտնել էր, որ «Ֆոբոս-Գրունտը» կարող էր պատահաբար հայտնվել ամերիկյան ռադարի ազդեցության գոտում:

Ավոտմատ միջմոլորակային «Ֆոբոս-Գրունտ» կայանը գործարկվել էր նոյեմբերի 9-ին Բայկոնուրից, սակայն կայանը չկարողացավ անցնել դեպի Մարս թռիչքի հետագծին և հունվարի 15-ին «Ֆոբոսի» բեկորները ընկան Երկրի վրա: Մինչ օրս պարզ չէ կայանի բեկորների անկման ժամանակն ու տարածքը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---