ՎՏԲ-Հայաստան բանկի իրավաբանական անձինք կարող են իրենց դեպոզիտներից տոկոսները ստանալ պայմանագրի կնքման օրը

ՎՏԲ-Հայաստան բանկի իրավաբանական անձինք կարող են իրենց դեպոզիտներից տոկոսները ստանալ պայմանագրի կնքման օրը

PanARMENIAN.Net - Սկսած հունվարի 18-ից ՎՏԲ-Հայաստան բանկն իր իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին առաջարկում է ավանդների նոր տեսակներ` «ՎՏԲ - Էքսպրես» և «ՎՏԲ - Էքսպրես+»` ժամկետի սկզբում տոկոսների ստացման հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս անհապաղ ստանալ երաշխավորված եկամուտ: Ավանդից ֆիքսված եկամուտ կարելի է ստանալ միջոցների տեղաբաշխման պայմանագիրը կնքելուց անմիջապես հետո: Իսկ «ՎՏԲ - Էքսպրես+» ավանդատեսակը հնարավորություն է տալիս նաև կատարել ավանդային հաշվի համալրում:

Բացի այդ ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է իր կորպորատիվ հաճախորդներին դասական ավանդատեսակների լայն ընտրանի` ավանդի պայմանների ընտրությամբ, համապատասխան հաճախորդի ընթացիկ պահանջներին: Հաճախորդը ինքն է որոշում, թե ոնց է իրեն հարմար, ստանալ ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսները ամենամսյա թե ժամկետի վերջում, հաշվի համալրման կամ դուրսգրման իրավունքով:

«Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին դրամական միջոցների տեղաբաշխման ընտրության հարմարավետ համակարգ` հաշվի առնելով նրանց նպատակները և պահանջները: Բանկում իրավաբանական անձանց համար առկա են տարբեր ավանդատեսակներ, և ներկա պահին այդ ցանկը լրացվում է նոր, առավելագույնս հարմարավետ պայմաններով` էլ ավելի ընդլայնելով իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների ցանկը»,- «ՎՏԲ -Հայաստան բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի խոսքն է մեջբերում բանկի մամլո ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան բանկի իրավաբանական անձանց ավանդների պորտֆելը տարվա վերջին 2010թ. ավարտի համեմատ աճել է ավելի քան 60%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---