Թուրքիան գտել է Իսրայելին հակադրվելու ևս մեկ պատճառ

Թուրքիան գտել է Իսրայելին հակադրվելու ևս մեկ պատճառ

PanARMENIAN.Net - Իսրայելի Heron անօդաչու թռչող սարքերը վերջին մի քանի ամիսներին հետևել են թուրք զինվորականներին Հաթայ և Ադանա նահանգներում, իսկ ստացված տեղեկությունները փոխանցել քրդերին: Այդ մասին հղում անելով աղբյուրին թուրքական հետախուզական ծառայությունում հայտնում է Today's Zaman-ը:

Ըստ պարբերականի աղբյուրների, Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մարտիկները գրոհայինների պատրաստման ճամբար են տեղակայել Սիրիայի հյուսիսում: Ըստ թուրքական հետախուզության, թուրք սահմանապահների թվաքանակի մասին տվյալները քրդերը ստացել են Իսրայելից:

Ըստ թուրքական կողմի, այդ տվյալները հաստատում են նաև Քրդական համայնքների միության անդամների հեռախոսազրույցները: Մասնավորապես Մեհմեդ Դիլեկչիի ու Մեսուդ Յասակի բանակցություններում քննարկվել է քուրդ գրոհայինների Իսրայելից ստացված հումանիտար օգնության խոշոր պարտիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---