Հայաստանի 107 ավագ դպրոցներում 2012-ին կլինի Wi-Fi ինտերնետ

Հայաստանի 107 ավագ դպրոցներում 2012-ին կլինի Wi-Fi ինտերնետ

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով 2012-ի անելիքները, նշել է, որ 2012-ին դպրոցներում կշարունակվի ներդրվել էլեկտրոնային համակարգ։

«Նախատեսում ենք ինտերնետը հասանելի դարձնել 1403 դպրոցներում։ Դիմել ենք և աշխատում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ, որի շնորհիվ 107 ավագ դպրոցներում ինտերնետը հասանելի կլինի Wi-Fi-ի տեսքով»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով, սա հնարավորություն կտա ինտերնետը հասանելի դարձնել ողջ դպրոցի տարածքում։

Արմեն Աշոտյանը հավելեց, որ բոլոր դասարանների ուսումնական դասագրքերը կհավաքվեն մեկ նոր էլեկտրոնային շտեմարանում։ Դասագրքերը կլինեն ներբեռնվող, որով աշակերտները ավելի լայն հնարավորություն կստանան դասագրքերից օգտվելու։

3  18.01.12 - ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ասուլիսը
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---