Սերգեյ Լավրով. Ռուսաստանն ամեն ինչ անում է կանխելու համար ռազմական գործողությունն Իրանի դեմ

Սերգեյ Լավրով. Ռուսաստանն ամեն ինչ անում է կանխելու համար ռազմական գործողությունն Իրանի դեմ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը լրջորեն մտահոգված է Իրանի դեմ ռազմական գործողության սպառնալիքով և ամեն ինչ անում է այն կանխելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Ես չեմ գուշակություններ անի, թե դա ինչպես տեղի կունենա, սակայն մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նման բան չկատարվի»,-ասել է Լավրովը մամլո ասուլիսում:

«Նման գործողության հետևանքները ծանրագույն կարող են լինել»,-ասել է նախարարը:

Արևմտյան երկրները մեղադրում են Իրանին միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանը բազմիցս է հայտարարել, որ իր ատոմային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---