Գագիկ Ծառուկյանի սանիկը ծեծի է ենթարկել իր «X6»-ին հարվածած մեքենայի վարորդին

Գագիկ Ծառուկյանի սանիկը ծեծի է ենթարկել իր «X6»-ին հարվածած մեքենայի վարորդին

PanARMENIAN.Net - Երեկ տեղեկություն տարածվեծ, որ եղել է ավտոպատահար, ինչից հետո «X6»-ի վարորդը ծեծի է ենթարկել մյուս մեքենայի վարորդին: «Հրապարակը» հայտնում է, որ միջադեպից հետո ձերբակալվել է Բագլադեշի Համոն՝ Աշոտ Ավետիսյանը: Ըստ թերթի ծեծի ենթարկված վարորդի քիթը և ծնոտը կոտրված են:

Ավետիսյանին ձերբակալել են ՔՕ 258 հոդվածով՝ խուլիգանություն: Սակայն թերթը գտնում է, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո հոդվածը կփոխվի, քանի որ ծանր մարմնական վնասվածք հասցնելու հանգամանքն ակնհայտ է:

Պարզվում է նաև, որ Բանգլադեշի Համոն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկն է և նրա աջ ձեռքը: Ավետիսյանը նախկինում չորս անգամ դատվել է՝ զանգվածային անկարգությունների, խուլիգանության և այլ մեղադրանքներով: Նրա ամենահայտնի դատվածությունը վերաբերում է «ՏԵՑ-ի կռուգի» հայտնի դեպքերին, երբ երկու խմբով կոլեկտիվ ծեծկռտուք էին սարքել:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այս անգամ նա ընդունել է մեղքը և թերևս չի կարողանա խուսափել պատժից:

Հունվարի 18-ին ժամը 00.30-ին ոստիկանության ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Երևանի Արծրունու փողոցից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1963 թ. ծնված Աշոտ Ա.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ին, 1981 թ. ծնված Գարիկ Ն.-ի վարած «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում բախվել է առջևում կայանված «ԲՄՎ X-6» մակնիշի ավտոմեքենայի, որի վարորդ Աշոտ Ա.-ն իջնելով մեքենայից` սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գարիկ Ն.-ին, ծեծի ենթարկել նրան ու պատճառել վնասվածքներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---