Բաքվի հայերի ջարդերն ականատեսների աչքերով![]() PanARMENIAN.Net - Շուրջ 20 տարի է անցել Բաքվում հայերի ջարդերից, որ կազմակերպված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից, սակայն այդ իրադարձությունները վերապրած մարդկանց համար դեռ ծանր է հիշել անցյալը: Ինչպես լրագրողներին է պատմել Բաքվի ջարդերի ականատես Սիրվարդ Գալստյանը, նրա համար շատ ծանր է հաշտվել որդու մահվան հետ, որին նա կորցրեց Բաքվից Թուրքմենստան փախուստի ժամանակ: «Եթե չլինեին ռուսական զորքերը, մեզ վրա կրկին կհարձակվեին»,-ասել է նա: Ջարդերը շարունակվել են նաև Սումգայիթի 1988թ. ջարդից հետո: Օրինակ, Լիդա Առուտյունովայի ընտանիքը հարձակման է ենթարկվել արդեն 1989թ.՝ 1988թ. Սումգայիթի ջարդերից հետո: Օրինակ, Լիդա Արռուտյունովայի ընտանիքը հարձակման է ենթարկվել սումգայիթյան դեպքերից հետո՝ 1989թ. ամռանը: «Ջարդերից հետո մենք մի ամբողջ ամիս դուրս չէինք գալիս տնից՝ վախենալով, որ ամեն ինչ կկրկնվի»,-ասել է Լիդա Առուտյունովան: Այնուամենայնիվ ծանր անցյալը չկոտրեց կանանց կամքը, Հայաստան ժամանելով, նրանք սկսեցին նոր կյանք կառուցել արդեն հայրենիքում: Այժմ այդ կանայք «Մայր և որդի բռնագաղթվածներ» կազմակերպության անդամներ են, որի նպատակն է աջակցությունը փախստականներին Հայաստանի ողջ տարածքում: ![]() Բաքվում հայերի ջարդեր Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին եւ շարունակվեցին 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվեցին 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները: Հայերի ջարդերը Սումգայիթում 1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |