Հայաստանը Ժնևում կմասնակցի Համաշխարհային ռադիոհաղորդակցության կոնֆերանսին

Հայաստանը Ժնևում կմասնակցի Համաշխարհային ռադիոհաղորդակցության կոնֆերանսին

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 23-25-ը կմասնակցի Ժնևում կայանալիք Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) Համաշխարհային ռադիոհաղորդակցության կոնֆերանսին (WRC-12): Այս մասին տեղեկացնում է նախարարության մամլո ծառայությունը։

Կոնֆերանսն իր աշխատանքները կավարտի փետրվարի 17-ին։ Կոնֆերանսին մասնակցելու են ՀՄՄ բոլոր անդամ-պետությունների պատվիրակությունները և մի շարք տարածաշրջանային կազմակերպություններ:

Համաշխարհային ռադիոկոնֆերանսի հիմնական նպատակն է ուսումնասիրել և քննարկել աշխարհում ռադիոհաղորդակցության նշանակությանը, զարգացմանը, որակի կատարելագործմանը և տեխնոլոգիաների նորամուծություններին վերաբերող հարցերը:

Մասնավորապես քննարկվելու է հաճախականային տիրույթներում ռադիոկապի տարբեր ծառայություններին առնչվող հարցերի լայն շրջանակ` ներառելով ռադիոկապի ծառայություններում գործող հաճախականային բաշխումների արդյունավետ օգտագործմանը նպաստող անհրաժեշտ ռադիոռեգլամենտար փոփոխությունների եւ ռադիոկապի ծառայություններում հնարավոր նոր բաշխումների իրականացումը:

Կոնֆերանսի վերջում յուրաքանչյուր պատվիրակության ղեկավար կամ լիազորված անձ կստորագրի Ռադիոկոնֆերանսի եզրափակիչ ակտերը, որոնք միջազգային աշխատանքների իրականացման փաստաթուղթ կհանդիսանան հետագա 4 տարիների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---