YouTube-ը կանցկացնի կարճ կինոնկարների կինոփառատոն

YouTube-ը կանցկացնի կարճ կինոնկարների կինոփառատոն

PanARMENIAN.Net - YouTube տեսապորտալը կանցկացնի «Քո կինոն» խորագրով սեփական կինոփառատոնը, գրում է Associated Press-ը:

Այդ միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է 2012թ. փետրվարի 2-ից մինչև մարտի 31-ը կարճ ֆիլմ ուղարկել մրցույթին, որը կանցկացվի անմիջապես YouTube-ում: Եզրափակչի մասնակիցներին կընտրի Թոնի և Ռիդլի Սքոթների Scott Free Productions ընկերությունը:

Աշխատանքները կարող են ցանկացած ժանրի լինել: Ժյուրին կդիտարկի ոչ միայն ինքնուրույն կարճամետրաժ ժապավենները, այլ նաև, օրինակ, սերիալների պիլոտային թողարկումները:

Եզրափակիչ անցած 50 ֆիլմերը կզետեղվեն փառատոնին նվիրված YouTube-ի կանալում: Օգտատերերի քվեարկության ընթացքում կընտրվեն 10 լավագույն աշխատանքներ:

Հաղթող ֆիլմերը այնուհետև կցուցադրվեն Վենետիկի 69-րդ փառատոնում, լավագույն ֆիլմ ստեղծողները կստանան 500 հազար դոլարի չափով դրամաշնորհ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---