Մարտի 7-ին մեկնարկում է երգչուհի Իրինա Ալեգրովայի հրաժեշտի շրջագայությունը

Մարտի 7-ին մեկնարկում է երգչուհի Իրինա Ալեգրովայի հրաժեշտի շրջագայությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, հայկական ծագմամբ երգչուհի Իրինա Ալեգրովան այսօր տոնում է տարեդարձը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Մարտի 7-ին «Օլիմպիական» մարզահամալիրում մեկնարկում է նրա հրաժեշտի շրջագայությունը:

Երգչուհին երգում է արդեն մոտ 20 տարի, ունի 13 անհատական ձայնասկավառակ և հազարավոր ելույթներ` աշխարհի տարբեր ծայրերում: Երգչուհին բազմիցս դարձել է հեղինակավոր մրցանակների դափնեկրի. «Օվացիայի», «Տարվա երգի» և «Ոսկե կամերտոնի» մրցանակակիր է:

Նրա բազմաթիվ երգեր անընդհատ հնչում են ռադիոյում: Արտիստուհին համագործակցել է լավագույն երգահանների և բանաստեղծների հետ` Իգոր Կրուտոյի, Իգոր Նիկոլաևի, Իլյա Ռեզնիկի, Դավիթ Տուխմանովի, Ռիմա Կազակովայի և Օսկար Ֆելցմանի հետ:

Մոսկովյան համերգը կոչվում է «Հրաժեշտի շրջագայություն: Շոու ընկերների և հյուրերի մասնակցությամբ »: Երգչուհին խոստացել է կատարել իր գրեթե բոլոր հիթերը, ինչպես նաև բոլորովին ներ երգեր: Կլինեն նաև անակնկալներ: Մեկ տարվա ընթացքում Ալեգրովան հանդես կգա Ռուսաստանի, ԱՊՀ-ի, Եվրոպայի և Ամերիկայի քաղաքներում:

Բեմը լքելու իր որոշման մասին երգչուհին բարձրաձայնել էր նախորդ տարվա վերջում: «Որոշել էի, որ կհեռանամ համերգային կյանքից, եթե չկարողնամ աշխատանքս անկեղծորեն 250 տոկոսով կատարել, ինչպես 5 տարի առաջ»,-ասել է նա: Հավանաբար, երգչուհին մտադիր է կատարել խոստումը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---