Ոսկե էլեկտրոնային ձկները ազատում են կերակրելու և ջուրը փոխելու հոգսից

Ոսկե էլեկտրոնային ձկները ազատում են կերակրելու և ջուրը փոխելու հոգսից

PanARMENIAN.Net - Կենդանի ձկներ պահողները հաճախ մոռանում են կերակրել ձկնիկներին և հետևել ջրի մաքրությանը։ Այսօր սովորական ձկներին եկել են փոխարինելու էլեկտրոնային Ոսկե ձկնիկներն իրենց հատուկ ապակե ակվարիումով (Electronic Goldfish in a Bowl)։ Ոսկե ձկնիկին պետք չէ կերակրել, ընդամենը պետք է փոխել մարտկոցները, գրում է thinkgeek.com-ը։Էլեկտրոնային Ոսկե ձուկն իրական ձկան պես պտտվում է իր կլոր ակվարիումում։ Ակվարիումի փականը պարունակում է LED լույսեր՝տարբեր գունային երանգներ, որով երեկոյան լուսավորվում է ակվարիումը։ Մարտկոցներն անհրաժեշտ է տեղադրել ակվարիումի փականում։ Ապա ակվարիումում հարկավոր է դեկորացիաներ ավելացնել և ջուր լցնել, իջեցնել էլեկտրոնային ձկնիկին և փակել այն փականով։

Այս ոսկե ձկնիկը ոչ միայն ազատում է կերակրելու և ջուր փոխելու հոգսից, այլև հետաքրքիր գունային գամայով գեղեցկացնում է միջավայրը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---