Ս.Մինասյան. ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը չի փոխվի և ՌԴ-ն կրկին «կլինի առաջինը հավասարների շրջանում»24 հունվարի 2012 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը չի փոխվի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝մեկնաբանելով հունվարի 23-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները: Նա նաև հավելել է, որ բանակցությունների վրա չի անդրադառնա նաև այն, որ պաշտոնից հեռանում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Ռուսաստանը հազիվ թե հրաժարվի «հավասարների շրջանում առաջինի կարգավիճակից»,-ասել է նա: Մինասյանը նաև մեկնաբանել է ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունումը վկայում է Ֆրանսիայի հայանպաստ դիրքորոշման մասին: Նա ասել է, որ Ֆրանսիային հայամետ դիրքորոշման մեջ մեղադրանքների պատասխանն այն եղավ, որ Ադրբեջանը համաձայնվեց շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Հունվարի 23-ին Սոչիում Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել է «այն հարցերի ողջ համալիրը, որոնք դեռևս համաձայնեցված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավրոման հիմնարար սկզբունքների նախագծում»: Նախագահները «կարծիքներ են փոխանակել կոնկրետ բարդ թեմաների շուրջ և հանգել այն եզրակացության, որ աշխատանքը պետք է շարունակել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հանդիպման մասնակիցները ընդհանուր սկզբունքների շուրջ աշխատանքն արագացնելու պատրաստակամություն են հայտնել, որպեսզի հետո դրա հիման վրա անցնեն իրավաբանորեն պարտադիր հաշտության պայմանագրի մշակմանը»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը` որպես միջնորդ և ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» անդամ «կշարունակի ջանքերը կողմերի դիրքերի մոտեցման ուղղությամբ»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |