Արթուր Բաղդասարյանը կարևորել է Ռոսսելխոզբանկի ներկայացվածությունը Հայաստանում

Արթուր Բաղդասարյանը կարևորել է Ռոսսելխոզբանկի ներկայացվածությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի` Ռոսսելխոզբանկի պատվիրակությանը` խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորությամբ, հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պարենային անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, և այս համատեքստում ընդգծվել է գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման խթանման կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի Հանրապետությունում բանկի ներկայացուցչության հիմնմանն առնչվող հարցեր: Դմիտրի Պատրուշևը նշել է, որ բանկը Ռուսաստանի Դաշնության ագրո-արդյունաբերական համալիրի ֆինանսավորման առաջատարներից է, ինչպես նաև պետական նպատակային ծրագրերի իրականացնող օպերատորը: Բանկի խորհրդի նախագահի համոզմամբ` այս ուղղությամբ առկա է մեծ փորձ, որի կիրառումը, Հայաստանում մեծապես կնպաստի երկու երկրների միջև այս և այլ ոլորտներում ֆինանսատնտեսական կապերի ամրապնդմանը:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարևորել է բանկի ներկայացվածությունը Հայաստանում և հույս հայտնել, որ այն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկությունների ֆինանսավորման և ընդհանուր առմամբ ոլորտում ներդրումների և ֆինանսավորման ծավալների մեծացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---