Կինոռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսը զոհվել է ՃՏՊ արդյունքում

Կինոռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսը զոհվել է ՃՏՊ արդյունքում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ հույն կինոռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսը զոհվել է հիվանադանոցում, ուր տեղափոխվել էր երեքշաբթի տեղի ունեցած ՃՏՊ արդյունքում: Նրան հարվածել էր մոտոցիկլետավարը Պիրեյա քաղաքիԿերացինի արվարձանում, որից հետո ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ողբերգությունը տեղի է ունեցել այն պահին, երբ նա դուրս է եկել խաչմերուկ Կերացինիում, որտեղ աշխատում էր «Ուրիշ ծով» ֆիլմի շուրջ, որը 76-ամյա վարպետի վերջին եռապատումն էր: Մոտոցիկլետավարը, ով ոստիկանության աշխատակից էր, ևս վնասվել է` ընկնելով մոտոցիկլետից, երբ փորձում էր խուսափել վթարից: Ռեժիսորը ծանր վիճակում հասցվել է վերակենդանացման բաժանմունք: Շտապ օգնությունը ժամանել էր դեպքից միայն 45 րոպե անց: Նրա մոտ գլխուղեղի, գանգի և մարմնի լուրջ վնասվածքներ են հայտնաբերվել:

Անգելոպուլուսը ծնվել է 1935, իսկ առաջին ֆիլմը նկարահանել է 1968թ:

Նրա ֆիլմերը 6 անգամ ներառվել են Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրում և 4 անգամ արժանացել մրցանակների, այդ թվում նաև գլխավոր մրցանակի`«Ոսկե արմավենու ճյուղի»:

Բացի այդ, Անգելոպուլոսը նվաճել է «Ոսկե առյուծ» մրցանակ Վենետիկի փառատոնում և հինգ անգամ արժանացել Սալոնիկում լավագույն հունական ֆիլմի մրցանակին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---