ՀԱՅԸ ՀԱՆԵԼ Է ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Մեծամասնական ընտրակարգով Վրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածու առաջադրված Վան Բայբուրդյանը հանել է իր թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, իր ինքնաբացարկը նա պատճառաբանում է նրանով, որ մի քանի հայ թեկնածուների առկայության դեպքում մեծամասամբ հայերով բնակեցված Ծալկայի շրջանում խորհրդարան կարող է անցնել ոչ հայ պատգամավոր: Միաժամանակ Վ. Բայբուրդյանը կոչ է արել մյուս հայ թեկնածուներին` միավորվել: Խոսելով նրանց հավանական հաջողությունների մասին` Վ. Բայբուրդյանն ընդգծել է, որ ամենաիրական հաղթող թեկնածու համարում է Հայկ Մելտոնյանին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---