ԱՊՀ-ում Հայաստանն առաջինը կդառնա Բոլոնյան գործընթացի մայրաքաղաք

ԱՊՀ-ում Հայաստանն առաջինը կդառնա Բոլոնյան գործընթացի մայրաքաղաք

PanARMENIAN.Net - Հայաստանը կդառնա Բոլոնյան գործընթացի մայրաքաղաք առաջիկա երեք տարիների ընթացքում: Ինչպես հայտնում է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մեր երկրին նախագահությունը կանցնի 2012թ հունիսի 15-ին Բուխարեստում կայանալիք տարեկան հանդիպմանը: «Հայաստանը կդառնա 9-րդ երկիրը, որը նախագահությունը կստանձնի, ինչպես նաև ԱՊՀ երկրների մեջ առաջինը և Արևելյան Եվրոպայում երկրորդը»,-ասել նա: Նախարարը նաև ընդգծել է, որ նման իրադարձությունը վկայում է երկրում գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների նկատմամբ բարձր վստահության մասին:

Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է այդ գործընթացի համար նախատեսվող ծախսերով: Դրան Աշոտյանը պատասխանեց, որ Ռումինիան երկու տարվա ընթացքում ծախսել է մոտ 700 հազար եվրո, ինչի պատճառով նախատեսվում է այդ գումարն ավելացնել մեկ երրորդով` մինչև 1 մլն եվրո: Դա նախատեսված է ԵՄ դրամաշնորհով: Բոլոնյան գործընթացի կառավարումն իրականացնելու համար ենթադրվում է ստեղծել միջգերատեսչական խումբ, ինչպես նաև պայմանավորվել ավիափոխադրումների մասին` այս գործընթացում զեղչերի մասին պայմանավորվելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---