Խուլիո Իգլեսիասը 10 մլն եվրո փոխհատուցում է պահանջում Հյուսիսային Կիպրոսից

Խուլիո Իգլեսիասը 10 մլն եվրո փոխհատուցում է պահանջում Հյուսիսային Կիպրոսից

PanARMENIAN.Net - Խուլիո Իգլեսիասը 10 մլն եվրո փոխհատուցում է պահանջում Հյուսիսային Կիպրոսից որպես փոխհատուցում չկայացած համերգի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով Կիպրոսի լրատվական գործակալությանը:

Երգչի փրոմոութեր ընկերությունը պայմանագիր էր կնքել ինքնահռչակ պետությունում համերգ անցկացնելու վերաբերյալ: Սակայն, ըստ ֆիրմայի ներկայացուցչի, երգչին խաբել են, քանի որ խոսքը գնում է ինքնահռչակ պետության մասին, որի հետ չի կարելի կնքել պաշտոնական փաստաթղթեր:

Կիպրոսցի թուրքերը պնդում են, թե Իգլեսիասի բողոքը կապված է ոչ թե ինքնահռչակ հանրապետության կարգավիճակի հետ, այլ նրա, որ համերգը չեղյալ է հայտարարվել և միջոցառման պատվիրատուն պահանջել է վերադարձնել 300 հազար դոլար կանխավճարը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---