Angry Birds –ը փետրվարի 14-ին կավելանա Facebook-ի սոցիալական խաղերում

Angry Birds –ը փետրվարի 14-ին կավելանա Facebook-ի սոցիալական խաղերում

PanARMENIAN.Net - Rovio ընկերության նախագծած հայտնի Angry Birds խաղը փետրվարի 14-ից (Սուրբ Վալենտինի տոնի օրը) հնարավոր կլինի խաղալ արդեն Facebook սոցիալական ցանցում: Այս մասին հաղորդում է ReadWriteWeb-ը:

Խաղի թողարկումը Facebook-ում կգործի միանգամից բոլոր 800 միլիոն օգտագործողների համար: Angry Birds-ը Facebook-ում կարող է դառնալ ամենատարածված սոցիալական խաղը՝ հաշվի առնելով ողջ աշխարհում վերջինիս խաղասերների քանակությունը: Angry Birds-ը ներբեռնել են ավելի քան 700 միլիոն անգամ և 2012-ին սպասվում է, որ այս ցուցանիշը կանցնի 1 միլիարդը:

Rovio ընկերությունը հայտնել է, որ Facebook –ում խաղն ունենալու է նաև վճարովի տարբերակ:

Zynga ընկերության նախագծած CityVille, CastleVille և FarmVille խաղերը այս պահի դրությամբ Facebook-ի սոցիալակն խաղերում թոփ երեքն են:

Ըստ Rovio ընկերության վիճակագրության՝ օրական 30 միլիոն մարդ խաղում է Angry Birds: Խաղացողները միասին վերցրած ծախսում են օրական 300 միլիոն րոպե խաղի վրա։ Այս թիվը հավասար է 109,5 միլիարդ րոպեի ամեն տարի և 1825 միլիոն ժամի։

Angry Birds-ը հանրաճանաչ խաղ է՝ ստեղծված խաղերի նախագծմամբ զբաղվող ֆիննական Rovio Mobile ընկերության կողմից։ Խաղը թողարկվել է 2010-ի հոկտեմբերին։ Այն ունի iOS, Android, Symbian^3, webOS համակարգերի համար համապատասխան ծրագրեր, բացի դրանից հնարավոր է խաղալ նաև Chrome բրաուզերով։ Շուտով այն հասանլի է լինելու նաև smart հեռուստացույցների համար:

Խաղը իրենից ներկայացնում է Թռչունների կռիվ ընդդեմ խոզուկների, կապիկների և այլն։ Rovio ընկերությունը պարբերապար թողարկում է նոր հավաքածուներ խաղի հերոսներով՝ պայուսակներ, փափուկ խաղալիքներ, մանկական հագուստ և այլն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---