Արմեն Աշոտյանը շարունակում է հանրակրթական ծրագրերի բեռնաթափման գործընթացը

Արմեն Աշոտյանը շարունակում է հանրակրթական ծրագրերի բեռնաթափման գործընթացը

PanARMENIAN.Net - Նախորդ տարի հանրապետության մանկավարժներ ու դպրոցականների ծնողների հետ կազմակերպված հանդիպումների ընթացքում, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստացել էր հանրակրթության բնագավառում իրականացվող գործընթացների հիմնական շեշտը դնել բովանդակային բարեփոխումների վրա: Հաշվի առնելով մասնագիտական շրջանակների կարծիքներն ու առաջարկությունները` շարունակվում է հանրակրթության ծրարագրերի բեռնաթափման գործընթացը: ՀՀ ԿԳ նախարարը հաստատել է մի շարք առարկաների չափորոշիչները և ծրագրերը` Հանրակրթական հիմնական դպրոցի 1-7-րդ դասարանների "Երաժշտություն" առարկայի չափորոշիչը և ծրագիրը, հանրակրթական հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների "Նախնական զինվորական պատրաստություն" առարկայի չափորոշիչը և ծրագիրը, Հանրակրթական հիմնական դպրոցի 1-7-րդ դասարանների "Տեխնոլոգիա" առարկայի չափորոշիչը և ծրագիրը, Հանրակրթական հիմնական դպրոցի 2-4-րդ դասարանների "Ես և շրջակա աշխարհը"առարկայի չափորոշիչը և ծրագիրը, Հանրակրթական հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանների "Ինֆորմատիկա" առարկայի չափորոշիչը և ծրագիրը, Հանրակրթական հիմնական դպրոցի 1-9-րդ դասարանների "Ֆիզիկական կուլտուրա" առարկայի չափորոշիչը և ծրագիրը: Հավելելնք նաև, որ օրերս ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատվել էին ևս 11 առարկաների չափորոշիչներ ու ծրագրեր: Ընդհանուր առմամբ հաստատվել է հանրակրթական 17 առարկաների չափորոշիչներ ու ծրագրեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---