Մերկելը բացատրել է, թե ինչի համար է Եվրամիությունը «պատժել» Իրանին![]() 27 հունվարի 2012 - 20:24 AMT PanARMENIAN.Net - «Թեհրանի հանդեպ արդարացի են պատժամիջոցներ ներմուծվել իր միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ վարելուց հրաժարվելու համար»,- հինգշաբթի օրը հայտնել է ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը: «Պատժամիջոցները Իրանի` երկխոսության չգնալու, նրա միջուկային ծրագրի վերաբերյալ աղոտ պատկերացման հետևանքն են»,- ասել է կանցլերը: «Սակայն, եթե Իրանը որոշի բանակցությունների սեղանի շուրջ նստել, ապա մենք պատրաստ ենք դրան»,- առանձնապես ընդգծել է Մերկելը: ԳՖՀ կանցլերն անդրադարձել է նաև իրադրությանը Սիրիայի շուրջ և այդ երկրի ղեկավարությանը կոչ արել պահպանել մարդու իրավունքները: «Գերմանիան օժանդակում է Սիրիայում տարաձայնությունները հաղթահարելու ուղղությամբ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ջանքերին»,- նշել է նա, հաղորդում է Iran.ru-ն: Անցյալ երկուշաբթի Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարները հավանություն տվեցին Իրանից նավթի մատակարարման վրա էմբարգոյի ներմուծմանը: Իրանական նավթի վերաբերյալ արդեն կնքված գործարքները կարող են կատարվել մինչև 2012թ. հուլիսի 1-ը: Financial Times-ի տվյալներով, 2011 թվականին ԵՄ երկրներն Իրանից օրական միջինը 600 հազար բարրել նավթ են գնել: Իրանական նավթի եվրոպական ներկրման հիմնական բաժինը` մոտ 68 տոկոս, բաժին է ընկնում Հունաստանին, Իտալիային և Իսպանիային: Հունաստանում Իրանից «սև ոսկու» սպառման բաժինը հասնում է 35 տոկոսի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |