ԱՄՆ տնտեսությունը չարդարացրեց ակնկալվող աճը

ԱՄՆ տնտեսությունը չարդարացրեց ակնկալվող աճը

PanARMENIAN.Net - 2011թ. վերջին 3 ամսում ԱՄՆ տնտեսության աճի տեմպերն ավելացել են: Ըստ ԱՄՆ առևտրի նախարարության, 2011թ. վերջին 3 ամսում ՀՆԱ-ն աճել է 2,8 տոկոսով:

Նախորդ եռամսյակում ՀՆԱ աճը կազմել է 1,8 տոկոս: Վերլուծաբանները կանխատեսում էին, որ վերջին եռամսյակում տնտեսության աճը կկազմի 3 տոկոս:

Սակայն, ՀՆԱ աճը 2011թ. վերջին եռամսայկում հիմնականում պայմանավորված էր ԱՄՆ ձեռնարկություններում ապրանքների պաշարների վերականգնմամբ: Վերլուծաբանները գտնում են, որ այդ շրջանը շուտով կավարտվի և, համապատասխանաբար, ՀՆԱ աճը կրկին կդանդաղի:

Ամերիկացիների սպառողական ծախսերը վերջին եռամսյակում աճել են 2 տոկոսով, նախորդ եռամսյակի 1,7 տոկոսի դիմաց: Ծախսերի հիմնական մասը բաժին է ընկնում նոր ավտոմեքենաների գնմանը՝ վաճառքն աճել է 14,8 տոկոսով:

2011թ. Ճապոնիայի ցունամին ձախողեց ճապոնական մեքենաշինական գործարաններից շատի աշխատանքը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---