Երևանի, Գյումրու և Վանաձորի երկաթուղային կայարանները կապահովվեն Wi-Fi ինտերնետային կապով![]() 30 հունվարի 2012 - 16:12 AMT PanARMENIAN.Net - ՀԿԷ կայարանային համակարգի զարգացման ուղղությամբ մի շարք քայլեր կձեռնարկվեն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումներր տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը: Մասնավորապես, Երևանի, Գյումրու և Վանաձորի երկաթուղային կայարանները կապահովվեն անլար Wi-Fi ինտերնետային կապով, կբացվեն առևտրի և սննդի օբյեկտներ, կկազմակերպվի տաքսի և ավտովարձույթի ծառայությունների մատուցումը: «2012 թվականին մենք կկենտրոնանք կայարանային համակարգի արդյունավետ շահագործման հարցի վրա` աշխատելով պետական և մասնավոր հատվածների համագործակցության և գովազդային գործունեության զարգացման ուղղություններով»,- ասել է նա: Նրա խոսքով` «Երևան» կայարանի շենքի ձախ հատվածը նախատեսվում է տրամադրել վարձակալության բանկային գործունեությունը ծավալելու նպատակով, իսկ աջ հատվածը կտրամադրվի իմիջ կենտրոնի բացման համար: Աջ հատվածում նաև նախատեսվում է անցկացնել տարբեր գեղեցկության և իմիջմեյքերների մրցույթներ: Բացի այդ, վարձակալության կհանձնվի նաև կայարանի ստորգետնյա անցումը, որստեղ բացվելու է նոր առևտրի կենտրոն: Գյումրիի և Վանաձորի կայարաններում նախատեսվում է բացել երիտասարդական կենտրոններ, ինչպես հաև հարսանյաց սրահներ: Իսկ Վանաձորի կայարանում նախատեսվում է նաև տուրիստական և հյուրանոցային համալիրների զարգացումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |